azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) ծրագրում է 30-50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան։
«Հյուսիսային կորեացիները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Մենք դա տեսնում ենք, մենք դա գիտենք։ Եթե սկզբում խոսքը հարյուրավոր, ապա հազարավոր մարդկանց մասին էր, ապա այժմ որոշում է կայացվել, որ Ռուսաստանի տարածքում 30-ից 50 հազար հյուսիսկորեացի է լինելու», – ասել է նախագահ Զելենսկին։
Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն «ժամանակակից պատերազմի փորձ ձեռք կբերի» և Ռուսաստանից արտոնագրեր կստանա։
«Նրանք ուսումնասիրում են այս պատերազմը, և եթե այլ ուղղության մասին խոսենք՝ Խաղաղ օվկիանոսում հնարավոր ճգնաժամերի ու էսկալացիաների մասին, ինչը կարող է սպառնալիք լինել ասիական տարածաշրջանի այլ պետությունների համար, ապա, բնականաբար, Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հովանու ներքո ժամանակակից պատերազմ վարելու փորձ ձեռք կբերի․․․ Հետևաբար, իմ կարծիքով, Կորեայի Հանրապետությունը պետք է ավելի սերտ համագործակցություն ունենա Ուկրաինայի հետ։ Մենք բաց ենք․․․», – ընդգծել է Զելենսկին՝ չբավականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչուների մատակարարումն առանձնացնելով որպես Կիևին Հարավային Կորեայի աջակցության հնարավոր տարբերակներ. «Մենք պատրաստ ենք աշխատել անօդաչու թռչող սարքերի գործարքի և այլնի ուղղությամբ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան համագործակցությունն ամրապնդելու որևէ ծրագրի մասին առայժմ չեն հայտարարել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում