Ազգային ժողովը կունենա 12 մշտական հանձնաժողով | azatutyun.am

Ազգային ժողովը կունենա 12 մշտական հանձնաժողով | azatutyun.am

azatutyun.am Ազգային ժողովն ընդունեց հանձնաժողովների ստեղծման, դրանց թվի ու ոլորտի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը:

Խորհրդարանը կունենա 12 մշտական հանձնաժողով: Նվազագույնը 8 անդամ կունենան հանձնաժողովները՝ 5-ը «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը «Ուժեղ Հայաստանից», 1-ը «Հայաստան» դաշինքից: 10 անդամ կունենա Պաշտպանության հանձնաժողովը:

Այժմ քննարկվում է էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու հարցը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն ընտրել է ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուներին:

Թեև 12 հանձնաժողովներից չորսի նախագահությունը, ըստ օրենքի, հասնում է ընդդիմությանը, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, մեկը՝ «Հայաստան» դաշինքին, իշխող ուժից որոշել են, ամեն դեպքում, իրենց թեկնածուներն էլ ունենալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն