Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց | factor.am

factor.am Ազգային ժողովում բաշխվել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների առաջադրման իրավունքները։ Այսպես՝ 8 հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ի՝ «Ուժեղ Հայաստանը», իսկ 1-ի՝ «Հայաստան» խմբակցությունը։

Հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրեց Պաշտպանության և անվտանգության, Պետաիրավական, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի, Առողջապահության, Աշխատանքի և բարեկեցության հարցերի, ինչպես նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները։

«Ուժեղ Հայաստանը» ընտրեց Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն