Ոստիկանները ստուգել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հավաքատեղիները

Ոստիկանները ստուգել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հավաքատեղիները

Հանցավորության  կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ   մայրաքաղաքի մի շարք հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներն ու օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձինք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, զենք-զինամթերք։

ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները շարունակական են»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն