Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։
«Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը։
Որոշ ԶԼՄ-ներ և սոցցանցի օգտատերեր դժբախտ այս պատահարը ևս ներկայացնում են որպես «հերթական հանցագործություն և առեղծվածային դեպք»։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված և մանիպուլատիվ տեղեկություններ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։