Զելենսկին հայտարարում է՝ տարեսկզբից ուկրաինական ուժերը 26 բնակավայր են վերադարձրել | azatutyun.am

Զելենսկին հայտարարում է՝ տարեսկզբից ուկրաինական ուժերը 26 բնակավայր են վերադարձրել | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինական ուժերը տարեսկզբից Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի սահմանագծում իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Ռուսաստանի կողմից գրավված 26 բնակավայր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ալեքսանդրովսկի ուղղությամբ գործողության ընթացքում ուկրաինական բանակը վերադարձրել է նաև 745 քառակուսի կիլոմետր տարածք։ Զելենսկին պնդել է, որ այդ ընթացքում սպանվել է առնվազն 9,5 հազար ռուսաստանցի զինծառայող, կան նաև գերիներ։

Ռուսական կողմն այս հայտարարությունները դեռ չի մեկնաբանել։

Ուկրաինական DeepState վերլուծական նախագիծը Զելենսկու հայտարարությունից հետո թարմացրել է իր քարտեզները՝ Ուկրաինայի վերահսկողության տակ նշելով ևս 19 բնակավայր։ Միևնույն ժամանակ, ռազմաճակատի այլ հատվածներում վերջին ամիսներին առաջխաղացում են գրանցել նաև ռուսական ուժերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն