Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին | 1lurer.am

Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16.02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուսայելյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, մայրաքաղաքի Մուսայելյան փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել իր ազգականը։

45-ամյա տղամարդը, դեպքից կարճ ժամանակ անց, մարմնական վնասվածքներ պատճառելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հայտնաբերվել և ձերբակալվել է։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն