Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել | shantnews.am

Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Օգոստոսի 10-ին ստուգմամբ ապօրինի արդյունահանման տարածքում հայտնաբերվել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ արդեն բեռնված ավազակոպճային հանքանյութով։

Ստուգման պահին տարածքում կար մոտ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը պետք է տեղափոխվեր Վարդանիձորում գտնվող մի երրորդ ընկերության արտադրամաս՝ մշակման։

Բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, էքսկավատորը վերցվել է հսկողության, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն