azatutyun.am Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանում կտրուկ աճել է ահաբեկչական ուղղվածության հոդվածներով դատապարտվածների թիվը: Կես տարվա ընթացքում դատապարտել են առնվազն 1234 մարդու, ասված է “Первый отдел” նախագծի Parubets Analytics-ի համատեղ հետազոտության մեջ:
Դատավճիռների թիվն աճել է 58 տոկոսով՝ հասնելով 1145-ի: Դատարանները օրական միջինը շուրջ 10 դատավճիռ են կայացրել, ինչը 24 տոկոսով գերազանցում է ամբողջ 2024 թվականի դատավճիռների թիվը:
Ընդ որում, բուն ահաբեկչական ակտի նախապատրաստման կամ կատարման մեղադրանքների մասնաբաժինը գրեթե կրկնակի նվազել է, այդ հոդվածով դատապարտվածների թիվը ևս նվազել է՝ 292-ից հասնելով 187-ի:
Հիմնական աճն ապահովել է ահաբեկչության հրապարակային կոչերի, դրա արդարացման կամ քարոզչության հոդվածը, որով դատապարտվել է 487 մարդ:
«Աջակցություն քաղբանտարկյալներին. Մեմորիալ» նախագծի տվյալներով՝ առնվազն 427 մարդ (35 տոկոսը) «ահաբեկչական» հոդվածներով դատապարտվել է քաղաքական հետապնդման ակնհայտ հատկանիշներով:
Դատապարտվածների թվում նաև առնվազն 243 Ուկրաինայի քաղաքացի կա՝ ռազմագերիներ և օկուպացված տարածքների բնակիչներ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում