«Յաբլոկո»-ն արտասահմանյան ֆինանսավորման հետքեր է գտել մյուս կուսակցությունների մոտ | azatutyun.am

«Յաբլոկո»-ն արտասահմանյան ֆինանսավորման հետքեր է գտել մյուս կուսակցությունների մոտ | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի վեց կուսակցություններ 2021-2025 թվականներին նվիրատվություններ են ստացել ընկերություններից, որոնք եկամուտներ ունեն նաև երկրի սահմաններից դուրս, պարզել է «Յաբլոկո» կուսակցության Հակակոռուպցիոն քաղաքականության կենտրոնը՝ ուսումնասիրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ֆինանսական հաշվետվությունները։

Խոսքը «Եդինայա Ռոսիա», «Սպրավեդլիվայա Ռոսիա», ԼԴՊՌ, Կոմունիստական կուսակցություն, «Նովիե Լյուդի» և «Ռոդինա» կուսակցությունների մասին է։ «Յաբլոկո»-ի հաշվարկով՝ ամենամեծ գումարը՝ շուրջ 812 միլիոն ռուբլի, ստացել է իշխող «Եդինայա Ռոսիա»-ն։ Կուսակցության դոնորների արտասահմանյան կապերը, ըստ հետազոտության, ընդգրկում են 51 երկիր, որոնցից 22-ը Ռուսաստանում համարվում են «ոչ բարեկամական»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն