Տասնյակ ձերբակալվածներ Ռուսաստանի Գերագույն դատարանի շենքի մոտ | azatutyun.am

Տասնյակ ձերբակալվածներ Ռուսաստանի Գերագույն դատարանի շենքի մոտ | azatutyun.am

azatutyun.am «Մի քանի տասնյակ մարդիկ են այսօր բերման ենթարկվել Ռուսաստանի Գերագույն դատարանին հարող տարածքից», – հաղորդում են ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները։

Ցուցարարները դատարանի շենքի մոտ էին հավաքվել՝ բողոքելով առաջիկա ընտրություններում «Յաբլոկո» կուսակցության գրանցումը չեղարկելու որոշման դեմ։

Ձերբակալությունները տեղի էին ունեցել ընդդիմադիր կուսակցության վերաքննիչ բողոքի քննարկման մեկնարկին զուգահեռ։

«Յաբլոկո» կուսակցության մոսկովյան կառույցի ղեկավարի տեղեկություններով՝ բերման ենթարկված ցուցարարների թիվը հասնում է 35-ի։ ОВД-Инфо կայքի տվյալներով՝ դատարանի շենքին հարող հրապարակից ոստիկանության մոտակա բաժանմունքներ են տեղափոխվել բողոքի ակցիայի առնվազն 55 մասնակիցներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն