Պետերբուրգում Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել | azatutyun.am

Պետերբուրգում Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանցի իրավապահներն այսօր Սանկտ-Պետերբուրգում օտարերկրացու են ձերբակալել,- «ծայրահեղականության ֆինանսավորման» մեղադրանքով։

«Ազատության» ռուսական ծառայության տեղեկություններով ձերբակալվածը Գերմանիայի քաղաքացի Իգոր Լեոնովիչն է։ Նրան մեղադրում են 2024-ին բանտում մահացած Ալեքսեյ Նավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին 900 ռուսական ռուբլի (10 ԱՄՆ դոլար) փոխանցելու համար։

Ռուսական ընդդիմադիր մամուլի տեղեկություններով՝ Լեոնովիչը մասնագիտությամբ ֆիթնես-մարզիչ է, Պետերբուրգում գործող մի շարք մարզասրահների սեփականատեր։ Նա Սանկտ-Պետերբուրգում է բնակվում արդեն ավելի քան 10 տարի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն