Եվգենի Խմարան հաստատվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում | azatutyun.am

Եվգենի Խմարան հաստատվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինայի Գերագույն ռադան 312 կողմ քվեներով հաստատել է Եվգենի Խմարային երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում։

Խմարայի թեկնածությունը խորհրդարանին ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովի պաշտոնանկությունից հետո։

Քվեարկությունից անմիջապես հետո դիմելով ուկրաինացի խորհրդարանականներին՝ Խմարան հայտարարել է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում երեք հիմնական առաջնահերթություն է ունենալու՝ «ռազմաճակատի ամրապնդումը, մարդիկ և ռազմական արդյունաբերության զարգացումը»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն