«Ուժեղ Հայաստան»-ի 3 թեկնածուները չեն ընտրվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի 3 թեկնածուները չեն ընտրվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ

ՀՀ ազգային ժողովում ավարտվեցին և ամփոփվեցին մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների արդյունքները:

Ըստ արդյուքնների՝ ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում «Ուժեղ Հայաստան»-ի առաջադրած թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել:

Մասնավորապես՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար Դավիթ Ղազինյանին և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար Արեգա Հովսեփյանին կողմ է եղել 40, դեմ՝ 62 պատգամավոր, իսկ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայկ Ֆարմանյանի ընտրվելուն՝ կողմ 40, դեմ 61:

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից ընտրվեց միայն «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Միաժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած բոլոր թեկնածուներն ընտրվեցին:

  • Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ – Լուսինե Բադալյան
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ – Սարգիս Խանդանյան
    Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ – Սիսակ Գաբրիելյան
  • Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
  • Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ – Արուսյակ Ջուլհակյան
  • Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ – Վիլեն Գաբրիելյան
  • Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ – Նազելի Բաղդասարյան
  • Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ – Տրդատ Սարգսյան (ՔՊ)

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն