azatutyun.am Ազգային ժողովում այսօր իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց էին մեղադրում «Հանրապետական» կուսակցության հետ կապ ունենալու համար:
Նախ ամբիոնից ելույթ ունենալիս ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը դիմելով «Ուժեղ Հայաստանին» ասաց, որ նոր «Հանրապետական» կուսակցություն են, այնուհետև հերթով թվեց, թե ընդդիմադիր պատգամավորներից ով երբ է «Հանրապետական» կուսակցության հետ կապ ունեցել.
«Պարոն Կարապետյան, Ձեր հայրը «Հանրապետական» ֆրակցիայի ղեկավար էր, հետո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, պարոն Դարբինյանի հայրը Վանաձորի նախկին համայնքապետն է, պարոն Թամրազյանը, կարծեմ, «Հանրապետական» կուսակցության հետ կապ ունեցել է, տիկին Սյուզաննա Ավետիսյանը, կարծեմ, նախկինում «Հանրապետական» եղել է, պարոն Հարություն Մնացականյանը հայտնի «Հանրապետական» կուսակցության անդամ է, պարոն Էդգար Ղազարյանը երևի աշխարհի ամենահայտնի «Հանրապետականն» է, պարոն Անուշավան Մանուչարյանի հայրը Բերդ համայնքի նախկին ղեկավարն է, Շիրազ Մանուկյանը «Հանրապետականի» երիտթևի նախկին անդամ է, դե պարոն Մամիկոն Ասլանյանին բոլորդ էլ գիտեք, «Հանրապետական» կուսակցության անդամ, խորհրդի անդամ և, իհարկե, պարոն Վարդևանյանը, միանշանակ»,- նշեց «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.
«Հարգելի գործընկերներ ֆրակցիայի կեսից շատի անունը տվեցի՞: Հետևաբար, դուք «Հանրապետական» կուսակցությունն եք, դրա նոր ներկայացումն եք: Ասում եք՝ նոր ուժ եք: Շատ լավ, դուք նոր «Հանրապետական» ուժ եք»:
«Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանն էլ ՔՊ խմբակցության շարքերից մատնանշեց Ահարոն Սահակյանին: Վերջինս Կոտայքի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, այս տարվա հուլիսի վերջ դադարեցվեցին լիազորությունները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում