Ֆիդան․ «Մեքայի դաշինքին այլ երկրներ ևս կարող են միանալ» | azatutyun.am

«Մեքայի դաշինքին այլ երկրներ ևս կարող են միանալ»․ Ֆիդան | azatutyun.am

azatutyun.am Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել է, որ ճանապարհային քարտեզ է մշակվում, որը հնարավորություն կտա երրորդ երկրներին միանալ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի եռակողմ ռազմական դաշինքին։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը, սակայն չի հստակեցրել, թե որ երկրներն առաջիկայում կկարողանան անդամակցել եռակողմ դաշինքին։

Մերձավոր Արևելքի երեք խոշորագույն սուննի մահմեդական պետությունները ռազմական դաշինքի ստեղծման մասին համաձայնագիրը ստարագրել էին օգոստոսի 7-ին Մեքայում։

Այսօր Ստամբուլում կայացել է «Մեքայի դաշինքի» համակարգող մարմնի՝ քաղաքական կոմիտեի առաջին նիստը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն