ԱՄՆ-ն կենտրոնացած է Հորմուզով ազատ նավարկությունն ապահովելու վրա. Վենս | azatutyun.am

ԱՄՆ-ն կենտրոնացած է Հորմուզով ազատ նավարկությունն ապահովելու վրա. Վենս | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ներկայիս փուլում Վաշինգտոնը կենտրոնացած է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ազատ նավարկությունն ապահովելու վրա։

Fox News-ի հետ զրույցում նա ասել է, որ կիրակի իրանական Լարակ կղզուն հասված հարվածները նպատակ ունեին կանխելու Իրանի կողմից նեղուցում ականների տեղադրումը։

Իրանի ղեկավարությունը «այնքան էլ ռազմավարական իմաստությամբ» չի գործում նավթի և գազի արտահանումն արգելափակելու իր փորձերով, ասել է Վենսը՝ Իրանի առաջնորդներին անվանելով «խելագար»:

«Ինձ համար տարօրինակ է, որ նրանք երբեմն կրակ են բացում իրենց իսկ դաշնակիցների վրա՝ պարզապես նավթի և գազի ազատ հոսքը կանխելու համար», – նշել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը սպասում էր, որ Թեհրանը հենց այդ այդպես էլ կվարվի:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն