factor.am Հայաստանի օրակարգում մոտ ապագայում Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պաշտոնական դիմում ներկայացնելու հարց չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն պահին, երբ Հայաստանի օրակարգում հայտնվի կոնկրետ դիմում հանձնելու քայլը, քայլեր անելով հերթով՝ վիզաների ազատականացում ունեցանք, այսինչ ոլորտում ստանդարտների ամբողջական համապատասխանություն ունեցանք և այլն, և այլն։ Երբ մեր ինտեգրացիան, անդամակցության պրոցեսը, որը մենք օրենքով անում ենք արդեն ընդունված օրենքով, հասնի այն փուլին, երբ պետք է արդեն պաշտոնական այդ թուղթը գրել, ստորագրել, դիմում ենք ձեզ, հարգելի’ Եվրամիություն, հանձնել, այդ պահին, որ դա որոշվի, հաջորդ պահին ես ձեզ կտեղեկացնեմ»,- ասել է նախարարը։
Միրզոյանն ընդգծել է, որ Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին Հայաստանը դեռևս բազմաթիվ քայլեր ունի իրականացնելու՝ ակնարկելով, մասնավորապես, վիզաների ազատականացման և եվրոպական չափանիշներին ու ստանդարտներին համապատասխանեցման գործընթացները։
Հարցին, թե արդյոք Եվրամիությանը անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար դիմելը մոտ ապագայի խնդիր չէ, Միրզոյանը պատասխանել է. «Ես առաջիկա շաբաթվա մեջ այդպիսի բան չեմ կանխատեսում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում