Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները | factor.am

Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը Իրաքյան Քուրդիստանի առևտրի նախարարի տեղակալ Սարվար Քամալ Հավարիի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքի, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման և գործարար շփումների ակտիվացման հնարավորությունները։

Անի Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության նոր գործառույթները, դրանցից բխող առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով արտաքին տնտեսական կապերի խթանման և տնտեսական դիվանագիտության կարևորությունը։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են առկա առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը և մտքեր փոխանակել փոխգործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն