news.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի գործարար Ջարեդ Քուշների հետ, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Ակնկալվում է, որ Կրեմլը հանդիպման արդյունքների մասին կհայտնի դրա ավարտից հետո։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությունների մասին դեռևս խոսք չի գնում։
Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են ժամանել սեպտեմբերի 5-ին։ Սպասվում է, որ Պուտինի հետ բանակցություններից հետո ամերիկացի ներկայացուցիչները կմեկնեն Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նշել էր, որ ամերիկացի բանագնացների Մոսկվա և Կիև կատարվելիք այցերը նպատակ ունեն նպաստել ուկրաինական հակամարտության դադարեցմանը։