ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ | factor.am

ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները | factor.am

factor.am  Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստուգումներ է իրականացրել Նարեկ Նալբանդյանի հետ փոխկապակցված բիզնեսներում` այդ թվում «88» սուպերմարկետների ցանցում: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, ընդգծեց՝ ստուգումները չեն իրականացվում քաղաքական կամ անձնական կապերից ելնելով, այլ ռիսկերի գնահատման համակարգի հիման վրա։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում Նալբանդյանի հետ փոխկապակցված տարբեր բիզնեսներ պարբերաբար հայտնվել են կոմիտեի ուշադրության կենտրոնում։

«Եթե ռիսկերի համակարգով մենք տեսել ենք՝ որևէ ռիսկ կա, անցած տարի էլ է եղել, այս տարի էլ է եղել։ Իմ պաշտոնավարման ընթացքում պարբերաբար տարբեր բիզնեսներ հայտնվել են մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով` վերջին ստուգումներից մեկը իրականացվել է այս տարվա առաջին կեսին։ Արձանագրված խախտումների վերաբերյալ, սակայն, ՊԵԿ նախագահը կոնկրետ թվեր չհիշեց՝ նշելով, որ եղել են ինչպես էական, այնպես էլ փոքր ու միջին խախտումներ։ ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ Փաշինյանի՝ Նալբադյանի վերաբերյալ հայտարարություններից հետո նրա բիզնեսներում նոր ստուգումներ չեն իրականացվել։

Միաժամանակ, նա հերքեց, որ հարկային ստուգումները կարող են պայմանավորված լինել քաղաքական իշխանության ցուցումներով․ «Մենք այդ ձևով չենք աշխատում պետական եկամուտների կոմիտեում։ Բոլոր բիզնեսները՝ կախված իրենց ռիսկերից, անցնում են մեր ստուգումներով»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն