Ուկրաինայի ԳՇ-ն հաստատում է Նովոռոսիյսկում ռուսական երեք նավերի խոցումը | azatutyun.am

Ուկրաինայի ԳՇ-ն հաստատում է Նովոռոսիյսկում ռուսական երեք նավերի խոցումը | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարել է՝ «լրացուցիչ տվյալների վերլուծության արդյունքներով» հաստատում է, որ սեպտեմբերի լույս 9-ի գիշերը Նովոռոսիյսկի նավահանգստին հասցված հարվածով խոցվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի առնվազն երեք նավ՝ «Ադմիրալ Էսսեն» հածանավը, «Ժելեզնյակով» ականազերծող նավը և «Պյոտր Մորգունով» դեսանտային նավը:

Ռուսական կողմը հաղորդագրությունը չի մեկնաբանել, անկախ աղբյուրներից այդ տվյալները ճշտել հնարավոր չէ:

«Ադմիրալ Էսսեն»-ի խոցման մասին Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հաղորդել էր երեկ:

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն նաև հաստատել է հարվածը Ռուսաստանի Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայի նավահանգստին անցած գիշեր: Հաղորդագրության համաձայն՝ տարածքում հրդեհ է բռնկվել, վնասը ճշտվում է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն