Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ | azatutyun.am

Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ | azatutyun.am

azatutyun.am Ռուսական զորքը գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ինը հարկանի բնակելի շենքի է հարվածել, ինչի հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այրվել է շենքի ճակատային մասը, վնասվել են բնակարաններ, հայտնում են Կիևի քաղաքային ռազմական վարչության և Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Հարվածներ են հասցվել Կիևի մարզի պահեստներին: Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է առաջացրել Բուչա շրջանում:

Զապորոժիեի մարզում ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է 32-ամյա մի կին և նրա 10-ամյա որդին: Հարձակման հետևանքով վնասվել է ինը հարկանի բնակելի շենքի տանիքը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրդեհներ են բռնկվել նաև առևտրի կենտրոնում և գրասենյակային շենքում: Հրշեջները ստիպված են եղել ընդհատել աշխատանքները և ապաստան գտնել՝ նոր հարվածների սպառնալիքի պատճառով:

Դնեպրոպպետրովսկի մարզում, բեռնատարներ են հրդեհվել մասնավոր ձեռնարկության տարածքում, որի հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան: Նիկոպոլի շրջանում վնասվել են մասնավոր տներ և մեկ մեքենա, որի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն