news.am Իրաքի անվտանգության ուժերը լայնածավալ գործողություն են սկսել Մեյսան նահանգում՝ Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներին առնչվող անձանց որոնելու համար, հայտնում է Shafaq News-ը։
Միաժամանակ Բաղդադը ժամանակավորապես փակել է Իրանի հետ Շալամչեի սահմանային անցակետը և կարգադրել է նրա տարածքից դուրս բերել աշխատակիցներին ու բանվորներին։
Shafaq News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ուժային կառույցներում, անցակետը փակվել է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալի Ֆալիհ ալ-Զայդիի հրամանով։ Այս որոշման պաշտոնական բացատրություններ առայժմ չեն ներկայացվել։
Մեյսան նահանգում ուժայինները գործողություններ են իրականացնում՝ Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների ենթադրյալ կազմակերպիչներին հայտնաբերելու և ձերբակալելու համար։ Գործողությանը կարող է միանալ նաև ահաբեկչության դեմ պայքարի ծառայությունը՝ Իրաքի անվտանգության ուժերի էլիտար ստորաբաժանումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում