factor.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մայամի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի դեկտեմբերին նախատեսված G20-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
DW-ի թղթակիցը Զելենսկուն հարցրել է՝ արդյոք նա պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Մայամիում։ Ուկրաինայի նախագահը դրական պատասխան է տվել։
«Այո՛, իհարկե։ Մենք պետք է գանք։ Պետք է հանդիպենք, խոսենք և որոշումներ կայացնենք»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Պուտինին ասելիքն այնքան կարևոր չէ, որքան հնարավոր հանդիպման արդյունքը։
«Խոսքերի մասին չէ։ Թե ինչ կասեմ նրան կամ ինչ նա կցանկանա ասել ինձ՝ նշանակություն չունի։ […] Արդյունքն է կարևոր։ Վերջ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում