Իլյա Յաշինը չեղարկել է Հայաստան այցը՝ «ֆիզիկական սպառնալիքների պատճառով» | azatutyun.am

Իլյա Յաշինը չեղարկել է Հայաստան այցը՝ «ֆիզիկական սպառնալիքների պատճառով» | azatutyun.am

azatutyun.am Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է Հայաստան կատարելիք իր այցի և նախատեսված բոլոր միջոցառումների չեղարկման մասին։ Այս որոշման պատճառը Հայաստան մեկնելու հետ կապված «լուրջ ֆիզիկական ռիսկերն ու սպառնալիքներն են», հայտնել է Յաշինը՝ առանց այլ մանրամասներ նշելու։

«Վաշինգտոնում ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին։ Ես չեմ կարող բացահայտել մանրամասները, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է: Ցավոք, ես չեմ կարող անտեսել այս տեղեկությունը և ստիպված եմ հետևել անվտանգության կանոնակարգերին», – «Ինստագրամում» գրել է Յաշինը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորություն կունենա այցելել Երևան։

Գրառմանը կից վտարանդի գործիչը ինստագրամյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոճով տեսանյութ է հրապարակել, որտեղ Զեմֆիրայի «Прости меня моя любовь» երգի ներքո «կոտրված սրտիկ» է ցույց տալիս:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն