arm.sputniknews.ru Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելն անընդունելի է, և նման զիջումները չեն կարող հանգեցնել Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան որդի Լևոն Քոչարյանը։
Դիտարկմանը, որ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկել է կողմն քվեարկվել սահմանադրական փոփոխություններին, իրենք էլ ընդդիմության առաջարկներին կողմ կքվեարկեն, Քոչարյանն արձագանքեց` Ռուբինյանի առաջարկը պարզունակ մանիպուլյացիա որակելով։
«Դա հանրաքվեի հետ ընդհանրապես կապ չունի։ Սահմանադրության վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է»,– ասաց Քոչարյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 49%-ը և չի ստացել սահմանադրական փոփոխությունների գործընթացն ինքնուրույն նախաձեռնելու համար անհրաժեշտ աջակցությունը։
«Մենք կարծում ենք, որ մեր ժողովուրդն արդեն իսկ պատասխանը տվել է հունիսի 7-ին։ Չնայած բոլոր խախտումներին, ընտրակեղծիքներին և ճնշումներին՝ միևնույն է, այդքան ձայն չեն հավաքվել»,– շարունակեց Քոչարյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում