«Ադրբեջանի երկաթուղուն պետք է կպնի մեր երկաթուղին»․ Փաշինյանը՝ TRIPP-ի տեխնիկական համաձայնեցումների մասին | azatutyun.am

«Ադրբեջանի երկաթուղուն պետք է կպնի մեր երկաթուղին»․ Փաշինյանը՝ TRIPP-ի տեխնիկական համաձայնեցումների մասին | azatutyun.am

azatutyun.am «Հայաստանի տարածքով անցնող TRIPP-ի երկաթուղին պետք է միանա Ադրբեջանի երկաթուղային ցանցին, և այդ կապի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն»,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։ Ընդդիմադիր պատգամավորը արձագանք էր պահանջում վարչապետից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա հայտարարության վերաբերյալ։

Բայրամովն այսօր հայտարարել էր, որ TRIPP-ի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբը նոյեմբերի 6-ից զբաղվում է տրանսպորտային ենթակառուցվածքների՝ երկաթուղիների և ավտոճանապարհների, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի տեխնիկական հարցերով։

Փաշինյանը, ներկայացնելով հայկական կողմի պատկերացումը, այսօր ընդծեց, որ երկաթուղին չի կարող չմիանալ մյուս երկաթուղային ցանցերին։

«Ես հասկանում եմ, որ մենք ուզում ենք մեր ինքնիշխան երկաթուղին կառուցել, որը Մեղրիի շուրջ պտույտ է գործում և չի կպնում ոչ մեկին, բայց դա ձեր պատկերացումն է։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկաթուղուն պետք է կպնի մեր երկաթուղին, և այդ տեխնիկական պարամետրերը պետք է ակտիվ համաձայնեցվեն։ Դա է պատճառը, որ պետք է ստեղծվի եռակողմ աշխատանքային խումբ», – վրդովված արձագանքեց վարչապետը։

Այնուհետև Փաշինյանն անցավ ընդդիմության քննադատությանը։ Պնդեց՝ նախկին իշխանությունները Սահմանադրության դրույթները համաձայնեցրել են արտաքին դերակատարների հետ։

«Մեզ ասում եք՝ Ալիևի Սահմանադրություն և այլն, բայց չեք ասում, որ այն Սահմանադրությունները, որոնք ընդունել եք, գնացել եք այստեղ-այնտեղ, տառի, ստորակետի մակարդակով համաձայնեցրել եք։ Ձեզ թույլ են տվել նախադասություն ունենալ կամ չունենալ», – հայտարարեց Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն