Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան | shantnews.am

Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան

Նոյեմբերի 13-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր զբաղվում է ապօրինի ձկնաբուծությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկությունը ստուգելու համար նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները 33-ամյա երիտասարդի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան։ Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել և Հովտաշատ գյուղի բնակչին տեղափոխել են բաժին։

33-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Պատությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն