2023-08-07-b4ab49ac-c6a9-44fd-aa50-390e32c5bc8d.jpeg

Կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռաբար զարգանան. Թուրքիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել նախագահական համալիրում տեղի ունեցած դեսպանների 14-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

Ինչպես գրում է cumhuriyet.com.tr կայքը, նա նշել է, որ Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան գործընթացների համակարգված առաջընթացն էական նշանակություն ունի Հարավային Կովկասում կայունության, խաղաղության, բարգավաճման և անվտանգության համար:

«Հարավային Կովկասում կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռաբար զարգանան»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն