2023-09-20-92c24992-a38d-45dc-8b54-a915cafa149b.jpg

Կառավարության շենքի մոտ երեկ տուժած 33 անձ ապաքինմամբ դուրս է գրվել, բուժումը շարունակում է 3-ը

Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել:

Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է:  Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն