2023-10-21-6e6dbb9d-eeac-4724-9f95-257d94fc4099.png

Կրակոցներ՝ համար 18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ, վնասվել է հետևի ապակին |tert.am|

tert.am: Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցում օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ։

Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից։

Նաև մանրամասնել են, որ վնասվել է ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան: Ոստիկանությունում կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն