2023-10-30-f970ddcb-da3d-464f-9f6c-9c44e42cf603.jpg

Ալիևի օգնականը Բաքվում Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի հետ բանակցությունների հեռանկարները |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավիի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի դեսպանատան հայտարարությանը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների, Հարավային Կովկասի գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների հեռանկարների, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության, իսլամական երկրների միջև փոխգործակցության անհրաժեշտության վերաբերյալ։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն