2023-12-26-6c1806aa-3e31-4aef-a525-0e25856aaa4a.jpg

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)՝ իրենց դիվանագիտական կարգավիճակին անհամապատասխան և 1961թ. Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության պատճառով։ 

Այս մասին Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտնել են Ֆրանսիայի դեսպանին, որին կանչել էին ԱԳՆ։ Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ համապատասխան նոտա է ներկայացվել։ Բաքուն 48 ժամ է տվել այդ դիվանագետներին՝ երկիրը լքելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն