2024-04-13-a5145ece-314a-46b7-a9ba-02f03ecebfed.jpeg

Ռուսաստանի ՊՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել |1lurer.am|

1lurer.am: Ռուս զինվորականները Կապուստին Յար հրաձգարանից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում են իրականացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանի երկնքում, անհայտ օբյեկտ էր ի հայտ եկել:

Լուսանկարը՝ սոցիալական ցանցից / Լոռի / 12․04․2024
 

«2024 թվականի ապրիլի 12-ին Աստրախանի շրջանի 4-րդ նահանգային կենտրոնական հրաձգարանից՝ Կապուստին Յարից, Ռազմավարական հրթիռային ուժերի մարտական ​​անձնակազմը հաջողությամբ արձակել է շարժական ցամաքային հրթիռային համակարգի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ»,- ընդգծել են գերատեսչությունում։

Արձակումն իրականացվել է հեռանկարային հրթիռային համակարգերի պետական ​​փորձարկումների շրջանակներում։ Բացի այդ՝ նպատակ էր դրված վերահաստատել ռուսական բանակում կիրառվող հրթիռների կայունությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն