2024-07-05-6e20a619-e3a2-4a58-8d92-4afeeba494a5.jpg

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

 Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առիթով: 

Համապատասխան գրառումը տեղադրված է պատվիրակության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Նշվում է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ 

«Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր մենք հաստատուն աջակցություն ենք հայտնում ժողովրդավարական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը»,-նշված է ԵՄ ուղերձում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն