2024-08-07-d4af7e5d-d133-49bb-be76-9d48fa60ca80.jpeg

Հաղորդակցությունների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս․ ՀՀ ԱԳՆ|tert.am|

tert.am: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեկովի՝  հայտարարությանը։ 

«Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների] ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»,-հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Հիշեցնենք, որ Ամիրբեկովը ավելի վաղ հայտարարել էր․ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը (հաղորդակցությունների վերաբացման մասին) խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն