2024-11-04-54dd2ef5-eb35-4adf-a802-39220ab9a77f.jpg

Սրբուհի Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազը հրաման է ստորագրել Սրբուհի Գալյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքից։

Գալյանը Գլխավոր դատախազությունում համակարգում էր ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սրբուհի Գալյանը կնշանակվի Հայաստանի արդարադատության նախարար: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն