ab8d85ce41729981d265e6eebf253cfd.jpg

ԱՄՆ Սենատը չկարողացավ հաղթահարել նախագահ Թրամփի վետոն |azatutyun.am|

azatutyun.am: Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է Սաուդյան Արաբիային 8 միլիարդ դոլարի զենք վաճառել: Կոնգրեսն այդ վաճառքն արգելափակող օրինագիծ էր ընդունել, բայց նախագահը վետո էր դրել օրինագծի վրա: Սենատը կարող էր հաղթահարել նախագահի վետոն, բայց դրա համար անհրաժեշտ էր սենատորների 2/3-ի քվեարկությունը վետոյի դեմ: Երկուշաբթի օրը Սենատում երեք փորձ կատարվեց, սակայն նախագահի վետոն հաղթահարելու անհրաժեշտ քանակի ձայներ չհավաքվեցին:

Թրամփի վարչակազմը անցած մայիսին էր որոշել բազմամիլիարդանոց գործարքով զենք վաճառել տարածաշրջանում ԱՄՆ-ի սերտ դաշնակից Սաուդյան Արաբիային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն