2020-04-12-c81d6003-f447-454f-a993-4d4b70cf369a.jpg

Ողջ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն անցել է 400 000-ը. Worldometers

Աշխարհում Կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին 1,780,912 է, որից 404,507-ն ապաքինվել են: Ակտիվ վարակակիր է 1,267,553-ը, մահացել է 108,852 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (20,580), Իտալիան (19,468), Իսպանիան (16 606):

Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է 533,115 մարդ, ապա՝ Իսպանիան (163,027), որին հաջորդում է Իտալիան (152,271):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն