2020-04-13-6ab28d7e-0ff6-4028-a2f1-6d4173e4978b.jpg

Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվն անցել է 10 հազարը. ՌԻԱ Նովոստի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ում վարակի էպիկենտրոն համարվող Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 10 հազարը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն տեղեկացրել է, որ վարակի բռնկումից ի վեր մահացել է 10 հազար 56 մարդ:

«Վատ նորություններ: Զատկյան կիրակի մենք կորցրել ենք 671 մարդու»,-ասել է Կուոմոն:

Նախօրեին նահանգում մահացության ցուցանիշը կազմում էր 9 հազար 385:  

ԱՄՆ-ում ընդհանուր վարակվածների թիվը 564 հազար 317 է, մահերինը՝ 22 հազար 850:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն