2020-06-02-201fe426-5ed8-41b1-8efb-73c4bb199b1a.jpg

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ կփակվի 72 ժամով

ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետի որոշմամբ՝ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան կփակվի 72 ժամով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով»,- գրել է վարչապետը:

Փաշինյանն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցների տուն գնալու ընթացքից, որին կից գրել էր. «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն