2020-07-04-f0e95b63-490d-44b8-adea-5630d438e3d3.jpg

Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները վաղվանից կմտնեն ուժի մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որը վաղվանից կմտնի ուժի մեջ:

Այդ փոփոխությունները Պուտինին տալիս են մինչև 2036 թվականը նախագահելու հնարավորություն:

Պուտինը փաթեթը վավերացրել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները:

Կրեմլը գովեստով է խոսել հանրաքվեի մասին: Ըստ պաշտոնական տվյալների, ռուսաստանցիների շուրջ 78 տոկոսը հավանություն է տվել մայր օրենքի ավելի քան 200 լրացումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն