2020-07-27-13d41c8d-f7c7-4f3a-a769-f1965d1a78aa.jpg

Ռուսաստանի ռազմածովային ուժերը շուտով գերձայնային զենք կստանան․ Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի ռազմածովային ուժերը շքերթ են անցկացրել Սանկտ Պետերբուրգում, որին մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը: Ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ` վերջինս նշել է, թե «Ռուսաստանի ռազմածովային նավատոմը կհամալրվի նոր զինատեսակներով, այդ թվում` աշխարհում իր նմանը չունեցող գերձայնային հարվածային համակարգերով»:

Պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է, թե շուտով կավարտի ռազմածովային ուժերի համար նախատեսված երկու նոր զինատեսակների` «Ցիրկոն» հրթիռային համակարգի և «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչու սարքի փորձարկման աշխատանքները: Ըստ հաղորդումների, «Ցիրկոնը» կարող է խոցել թիրախները ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա` գերձայնային արագությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն