Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․08․20 (թարմացվող)

15։42- Թուրքիայի մեջլիսի նախագահը հայտնել է, որ այս պահին կորոնավիրուսից բուժվում են 9 պատգամավոր։ Նրա խոսքով՝ ներկայում վարակից բուժում են ստանում նաև խորհրդարանի աշխատակազմի 35 աշխատակից։ |ermenihaber.am|

 

14։32- Օգոստոսի 5-ին Ղրիմում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 դեպք: Դրանցից 16-ը հայտնաբերվել են բժշկական օգնության համար դիմելու ժամանակ, 17-ը՝ ավելի վաղ գրանցված հիվանդների հետ շփվածների թվում, վեցը՝ առողջ մարդկանց հետազոտման ժամանակ։ |armenpress.am|

 

12։02- Օգոստոսի 6-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,206 է: Բուժվել է ևս 13 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 987 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|

 

10։43- Հույները պետք է առավել խիստ, քան երբևէ հետևեն հակահամաճարակային կանոններին, որպեսզի կանխեն վարակի տարածումը։ Այս մասին ասել է երկրի վարչապետը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն վերադառնալ սահմանափակումների մի մասին։ Երեկ Հունաստանում գրանցվել է վարակի 124 նոր դեպք, որոնց մեծ մասն ունի տեղական ծագում։ |reuters.com|

 

10։40- Թուրքիայում օգոստոսի 5-ին կորոնավիրուսից մահացել է 19 մարդ, հաստատվել է 1,178 նոր դեպք, առողջացել՝ 1,015 մարդ։ Երկրում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 236,112 և մահվան 5,784 դեպք։ |ermenihaber.am|

 

09։26- Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր վարակվել է մոլորակի ավելի քան 18.7 միլիոն բնակիչ, մահացել՝ 706 հազարը: Իրավիճակն առավել լարված է շարունակում մնալ ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում։ Ղրղզստանը բժշկական անձնակազմի շրջանում վարակվածների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի։ Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքում դիմակներ կրելը պարտադիր կմնա ևս մի քանի ամիս: |azatutyun.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․08․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 05․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն