Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․08․20 (թարմացվող)

19:05- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոն 853 հազարը, մահացածների թիվն անցել է 748 հազարը: Ապաքինվել է ավելի քան 13 միլիոն 746 հազար մարդ: ԱՀԿ տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: |armenpress.am|

17։40- Վերջին մեկ օրում Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսի 66,999 դեպք: Մինչ օրս երկրում գրանցվել է COVID-19-ի մոտ 2.4 միլիոն դեպք: Մահացել է ավելի քան 47 033 պացիենտ, վերջին մեկ օրում՝ 942-ը: |aysor.am|

 

12։03-  Կարանտինային նոր սահմանափակումներից խուսափելու համար Նոր Զելանդիան սկսել է զանգվածային թեստավորումներ կատարել: Մարդիկ թեստավորվելու համար հերթեր են կանգնում։ Նոր ալիքի վտանգն իշխանություններին ստիպել է տեղաշարժման սահմանափակումներ մտցնել Օքլանդում, իսկ ամբողջ երկրում կրկին սոցիալական հեռավորության պահպանման կանոններ պարտադրել: |shantnews.am|

 

11։58- ԱՄՆ վարչակազմը հրապարակել է դպրոցների վերսկսման ցուցումների ցանկը և նշել, որ բազմակի օգտագործման 125 միլիոն դիմակ կհատկացնեն բոլոր դպրոցներին։ Չափորոշիչները ենթադրում են ռիսկային խմբում գտնվողներից սոցիալական հեռավորության պահպանում, պաշտպանիչ դիմակների կրում, եթե հեռավորության պահպանումը հնարավոր չէ: |factor.am|

 

11։36- Հեռավոր Արևելքում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Յուրի Տրուտնևը վարակվել է կորոնավիրուսով։ |tert.am|

 

11։30- Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1283 է: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 10 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1068 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․08․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն