2020-09-09-b5214c0b-d909-46df-9aba-2c4b4b204d98.jpg

Ֆրանսիան չեղարկել է ՌԴ ԱԳ և պաշտպանության նախարարների հետ համատեղ նիստը |factor.am|

factor.am: Փարիզն անորոշ ժամանակով հետաձգել է Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարների հետ համատեղ նիստը։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անյես ֆոն դեր Մյուլը։

«Հաշվի առնելով ընթացիկ հանգամանքները՝ որոշվել է հետաձգել Անվտանգության հարցերով ֆրանս-ռուսական համագործակցության խորհրդի նիստը»,- ասել է նա՝ չնշելով որոշման պատճառը, սակայն հավելել է, որ այդ հարցով զրուցել են ռուսական կողմի հետ։

Նիստը նախանշված էր սեպտեմբերի 14-ին, հանդիպման նոր ժամկետ ֆրանսիացիները չեն առաջարկել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն