2021-01-07-273d50c6-5e79-4dce-b073-a10a9c079f7a.jpg

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

«Հունվարի 7-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելու այնտեղ ննջող մեր հերոս քաջորդիներին և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար։

Պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ»,- այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն