2021-03-09-e7f47ae1-e241-4bc3-9633-3c908d486316.jpg

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1623 հա տարածք |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն