2021-03-24-b46f23dd-660d-4ae6-b6ed-033fdd2d85b2.jpeg

Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր. կողմ էր 87 պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի երկրորդ փուլի ընտրության արդյունքները:

Ըստ այդմ՝ քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 102-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին կողմ քվեարկել է 11, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 87 պատգամավոր:

Այդպիսով, Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն